20-11-2015 14:57

Արարատ Զուրաբյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը կհեռանա

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը համաձայն չէ, որ սահմանադրության փոփոխությունը նախաձեռնվել է գործող իշխանության վարարտադրման նպատակով: Լրագրողների հարցին պատասխանելով Զուրաբյանը նշել է. «Երբ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից, մոռանում ենք մի բան. եթե տեղի չեն ունենում այս փոփոխությունները, ՀՀԿ-ն չի՞ վերարտադրվելու: Չկա կասկած, որ վերարտադրվելու է: Այլ հարց է՝ մնալու է Սերժ Սարգսյանը, թե՝ ոչ: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության, այլ հեռանալու է իշխանությունից: Ինքը գոնե բազմիցս պնդել է այս մասին, և չեմ կարծում, որ մարդ կարող է ամբողջ հասարակության առաջ կանգնի, հայտարարի, հետո հրաժարվի իր խոսքից»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու են գործող իշխանությունները նախաձեռնել այս փոփոխությունները, Զուրաբյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկացել են,որ այս ճանապարհով երկիրն այլևս չի կարելի տանել: Բացի այդ, իր կարծիքով, իշխանությունները ուզում են խուսափեն ընտրություններից հետո  ամեն անգամ տեղի ունեցող բախումներից: « Ամեն ընտրություններից հետո երկրում  նկատվում է  հասարակության պառակտում, ինչը բերում է արտագաղթի, երկրում բացասական մթնոլորտի ձևավորմանը, որը հաղթահարելու համար իշխանություններից մի քանի տարի է պահանջվում: Այդ ժամանակահատվածում երկրի զարգացումը կանգ է առնում»,- նշել է նա, ընդգծելով որ այս փոփոխությունները` եզակի դեպք է, երբ իշխանությունները ճիշտ են: Ստեղծված պայմաններում ընդդիմությունը   պետք է փորձի «փոխել խորհրդարանի մեծամասնությունը», որպեսզի հասնի իշխանության, իսկ դրա համառ արդեն անհրաժեշտ չի լինի միտինգներ, գործադուլներ կամ այլ միջոցառումներ ձեռնարկել: Բավարար կլինի, պարզապես փորձել է համոզել, մեծամասնության  խմբակցության մի քանի անդամի թողնել խմբակցությունը: «Դրա նախադեպերը  Հայաստանում արդեն եղել են, երբ մի գիշերվա ընթացքում  պատգամավորների մի մեծ խումբ անցել են մի խմբակցությունից մյուսը», - հիշեցրել  է նա: