30-04-2014 13:23

Արարատի մարզպետն ազատվեց պաշտոնից

Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին կայացած նիստում որոշում կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատելու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Որոշման պատճառաբանության մեջ նշվում է, թե Գրիգորյանն ազատվում է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ՝ Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է բնապահպանության նախարար: