12-12-2014 09:04

Մանրամասներ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումից

Նախօրեին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ շենքի մուտքի տարածքը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, տեսանկարահանվում է բնակիչներից մեկի կողմից տեղադրված տեսախցիկով, և այդ տեսանյութն արդեն առգրավված է։
Արամ Մանուկյանը ռադիոկայանին խնդրել է չտեսանկարահանել իր դեմքը, որի վրա, ըստ ռադիոկայանի, երևում էին բռնության հետքերը։ Մասնավորապես, այդ պահին պատգամավորի դեմքը եղել է արնաշաղախ, աչքերից մեկը՝ կապտած և այտուցված։ Հարձակվողը, ըստ աղբյուրի, եղել է միջի տարի տղամարդ, ով հարվածելու ժամանակ ոչինչի չի ասել։