26-05-2014 12:56

«Կան հիմքեր մտածելու, որ Ուկրաինայի ընտրությունների արդյունքները կանխորոշված էին» քաղաքագետ

«Բոլորի կանխատեսումներն , առ այն, որ Պորոշենկոն կկարողանա ձայների գերակշիռ մասով հաղթել, ըստ էության իրականանում են»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անրադառանալով Ուկարաինայում նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրություններին, նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը: Քաղաքագետի խոսքով՝ կարևոր է այն, որ Պորոշենկոն ստանում էր ԱՄՆ լայն աջակցությունն ու ըստ էության Ռուսաստանը ևս, դեմ չէր նրա թեկանծությանը: «Հավանաբար հենց սա էր պատճառը, որ ընտրություններում տեղ գտած որոշ կասկածելի գործոնները միջազգային հանրության ու ԶԼՄ-ների կողմից լայն արձագանք չգտան: Եթե օրինակ, վերցնենք ընտրություններին մասնակացության ցուցանիշն ապա այն բավականին բարձր էր՝ 60.7 %, միարժամանակ համեմատելով նախորդ նախագահական ընտությունների հետ, երբ երկիրը խաղաղ էր և մասնակցում էին նաև Ղրիմն ու հարավ-արևելյան շրջանները, մանասկցությունն ընդհամենը 67 % էր: Այս բավական ուշագրավ հանագանանքը լայն արձագանք չգտավ »,-մանարամասնեց փերձագետը: Արամ Մանուկյանը ուշագրավ համարեց Պորոշենկոյի հիմնական մրցակից համարվող Յուլիա Տիմոշենկոյի սկզբնական դիրքորոշումը. վերջինս նախընտրական քարքզարաշավի ժամանակ պնդում էր, որ եթե առաջին փուլով մրցակիցներից մեկը հաղթանակ տոնի, ապա այս դեպքում ինքը կունենա բոլոր հիմքերը պնդելու, թե ընտորությունները կեղծ են և նոր մայդան կհրահրի: Սական, ըստ քաղաքագետի, ի հեճուկս այդ հայտարարության երեկ, դեռ ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարված չէին, Տիմոշենկոն շտապեց հայտարարել, որ ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ: «Սա կարծում եմ վկայում է այն մասին, որ հիմնական արտաքին խաղացողները պայմանավորավծություն ունեին Պորոշենկոյի նախագահ դառնալու հարցում: Կան հիմքեր մտածելու, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին»,-ասաց բանախոսը: Անրադառանալով նոր իշախանությունների քայլերին, քաղաքագետն ընդգծեց, որ վերջիններս լուրջ խնդիրներ ունեն. «Նախ պետք է կարողանան շտկել իրավիճակը երկրի հարավ-արևելյան շրջաններում, դրա հետ փոխկապակցված են տնտեսական հարաբերական կայություն մտցնելու քայլերի ձեռնարկումը: Չափազանց կարևոր է նաև ՌԴ-ի հետ երկխոսություն սկսելն ու հարաբերությունները կարգավորելը »,-նշեց Արամ Մանուկյանը:
Ինչ վերաբերվում է Պրոշենոկոյի նախագահ ընտրեվոլուց հետո հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն, ապա ըստ քաղաքագետի հայկական կողմը լուրջ սպասելիքներ ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի նոր նախագահն ունի աձնական շահագրգռվածություն ՀՀ-ի հետ տնտեսական կապերը զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 50.3%-ը, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 53.86%-ը։