10-09-2014 13:32

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման Մինսկի պայմանավորվածությունները Արևմուտքի պարտությունն է. քաղաքագետ

«Ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման Մինսկի պայմանավորվածությունների ընդունումն ու դրանց իրագործումը կարելի է համարել պաշտոնական Կիևի և Արևմուտքի պարտությունը»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ եթե մենք հետադարձ հայացք նետենք, ապա կհիշենք, որ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ռազմական հակամարտության ծավալման սկզբնական փուլումը, խոսվում էր այն մասին, թե այս շրջանների դաշնայնացումն ու դրանց լայն լիազորությունների շնորհումը հնարավորություն կընձեռի խուսափել ճգնաժամի խորացումից: «Այդ շրջանում Կիևի իշխանությունները խուսափեցին նման սցենարից նպատակ ունենալով օգտագործելով զինված ուժերն ու Արևմուտքի աջակցությունը` ռազմական ճնշում գործադրելով լուծել առկա խնդիրները»,-ընդգծեց Արամ Մանուկյանն ու ավելցրեց, թե այժմ մենք ականատես ենք լինում, որ հարավարևելյան շրջաններին լայն լիազորություններ շնորհելու հարցը ներառվել էր բանակցությունների օրակարգում: «Դրա իրագործման հավանականության մասին խոում է նաև նախագահ Պորոշենկոն, ինչը թույլ է տալիս Ուկրաինայի իշխանությունների ձեռնարկած ռազմական ծրագիրը երկրի հարավարևելքում համարել ձախողված, քանի որ այն չտվեց ակնկալվող արդյունքը»,-նշեց փորձագետը, հավելելով, թե Ձեռք բերված պայմանավորվածությունների որոշ դրույթներն արդեն իսկ սկսել են իրականացվել: Արամ Մանուկյանի խոսքով՝ առաջին հերթին վերաբերվում է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու գերիների փոխանակմանը, ինչն ընդհանուր առմամբ դրական տեղաշարժ է: «Չնայած այն հանգամանքին, որ նախնական փուլում որոշակի պայմանավորվածությունները կարծես կյանքի են կոչվում, այդուհանդերձ բուն ճգնաժամի վերջնական լուծման իրատեսական և բոլոր կողմերի համար ընդունելի մեխանիզմներ կարծես թե տեսանելի չեն»: Շարունակոլով խոսքը քաղաքգետն ասաց. «Պաշտոնական Կիևի կողմից առաջ քաշված պայմաններից մեկով նախատեսվում է այս շրջաններին օժտել լայն ինքնավարությամբ, միևնույն ժամանակ պահանջ դնելով զինաթափել տեղի զինվորական միավորումները: Այս մոտեցումը, կարծում եմ անընդունելի կլինի տվյալ շրջանների ինքնավար հանրապետությունների համար, քան որ զենքը վայր դնելուց հետո որևէ կերպ երաշխավորված չի լինի Կիևի կողմից իր իսկ ընդունած որոշումների` այդ թվում ինքնավարություն շնորհելու որոշման իրագործումը և բացառված չի լինի դրանց վերանայումը»:  Փորձագետը նաև ընդգծեց, որ կարելի է ենթադրել, թե հետագա բանակցությունների ընթացքում հենց այս կետն է դառնալու առանցքային, քանի որ հարավարևելյան Ուկրաինայի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները պնդելու են, որպեսզի ապահովված լինի իրենց անվտանգությունը, իսկ զինաթափման դեպքում այդ երաշխիքները բարդ կլինի ապահովել: «Նման սցենարի դեպքում, որպես լուծում միգուցե հնարավոր լինի կիրառել խաղաղապահ զորքերի տեղակայման փորձը` ռուսական կողմի պարտադիր մասնակցությամբ»,-ասաց քաղաքագետը: Արամ Մանուկյանն ամփոփելով զրույցը նշեց, որ ամեն դեպքում անգամ այս տեսքով, դեռ որոշակի անորոշության տարր կրելով հանդերձ, ձեռք բերված պայմանավորվածությունները ողջունելի են, քանի որ հնարավորություն են ընձեռում խուսափել նոր զոհերից:

Տաև Առաքելյան