Բավ է պառակտվել
26-04-2014 15:55

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն այժմ քիչ հավանական եմ համարում».քաղաքագետ

«Մենք էլ մտնում ենք Մաքսային միություն և մեզ համար կարևոր է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններn ու շահեկան է որ Ռուսաստանը պահպանի իր դիրքերը Ուկրաինայում», – այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ուկրաինական զարգացումներին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Պատասխանելով gisher.news-ի այն հարցին թե ինչպիսի՞ ազադռցություն կունենա հայաստանին վար ՌԴ-ի դեմ կիրառվելիք պատժամիջոցները, փորձագետը պատասխանեց. «Ռուսաստանի նկատմամբ կարող են կիրառվել որոշ պատժամիջոցներ, որոնք Հայաստանի` ՄՄ անդամակցությունից հետ կազդեն նաև Հայաստանի վրա: Սակայն մինջև այս պահը պարզ է դառնում, որ ՌԴ-ն ամուր է կանգնած ու նաև պատրաստ է շրաջանցել սպասվելիք պատժամիջոցները»:
Փորձագետի համոզմամբ՝ հետագա իրավիճակի սրումը պարզ կլինի առաջին երկու ամիսների ընթացքում և ևս մեկ անգամ ընդգծեց, որ ներկայումս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են ռուս-ամերիկյան դիմակայությամբ: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն այժմ քիչ հավանական եմ համարում», -եզրափակեց Արամ Մանուկյանը: