14-02-2014 14:54

Սիրահարված Արամ Հարությունյանը նաև ստեղածագործում է

Տոնական ու սիրառատ օրը ստիպում է անկեղծանալ, հիշել և նորից գնահատել, սիրել մեր ընտրյալներին: News.gisher.ru-ի խնդրանքով իր հիշողությունների գանձանակը բացեց ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ՝ Արամ Ահրությունյանը: ՙԱռաջին անգամ 4-րդ դասարանում եմ սիրահարվել, ռուսերենիս ուսուցչուհուն: Անհույս սիրահար էի, լավ եմ հիշում երբ իմացա, որ ամուսնացել է մի ամբողջ օր ծածուկ լաց եղա՚,-հիշում է Արամ Հարությունյանը: Պրն. Հարությունյանը նաև նշեց, որ սեր ստիպել է վերջինիս նաև ստեղծագործել: 9-րդ դասարանում սիրահարվածությունը բազմաթիվ ստեղծագորությունների հեղինակ դարձավ.
ՙ20-րդ դարի Ռոմեոն եմ ես,
Իսկ դու Աստվածս՝ չքնաղ Ջուլիետը:
Մեր հայրերը նույնպես թշնամիներ են,
Որոնք աչք ունեն միևնույն՝ լավ աթոռին,
Խաչվում են սրերը մեր հայրերի,
Ի՞նչ արած , սա է օրնքն աշխարհի:
Պաշտոնի կռիվ ուր էլ որ գնաս,
Լավ է, որ փոքրուց դու այդ իմանաս…՚,-վերհիշում է ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահն ու առիթը պատեհ օգտագործելով ևս մեկ անգամ սիրելիին ասում. ՙՔեզ շատ-շատ եմ սիրում: Սիրում եմ Քեզ, ոչ միայն որպես կին, մայր, այլ որպես մարդ, կյանքի ընկեր: Իմ բոլոր դժվարություններին կողքիս ես եղել, հաջողությունների ու անհաջողությունների պահին՝ սատար կանգնել: Շնորհակալ եմ որ կաս՚: