Բավ է պառակտվել
29-03-2014 17:31

«Հայաստանում շրջում է իշխանափոխության ուրվականը».Արամ Հարությունյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Եվրոպական հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանն ասաց. «Հայաստանում շրջում է իշխանափոխության ուրվականը: Այն հիստերիան, որ կա Հանրապետականի մոտ դա է ապացուցում»: Բանախոսը նաև նշեց, որ Եվրոպայի խորհուրդը ողջունում է ընդդիմադիր քառյակին. «Նրանք, ովքեր ուզում են նսեմացնել քառյակի գործունեությունը, գռեհիկ ձևով ծառայում են Բաղրամյան 26-ին»: Արամ Հարությունը նաև վսատհ է, որ այս իշխանությունը սպառել է բոլոր ռեսուրսները, և որևէ հույս այլևս նրանց հետ կապել հնարավոր չէ: «Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է որպես բրոնե ժիլետ, և ես ասել եմ, որ երբ հարվածը շատ ուժեղ լինի այդ բրոնե ժիլետն այլևս չի պահելու, ու Սերժ Սարգսյանն է կրելու հարվածի ուժգնությունը»:
Եվրոպական հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչը նաև անրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգին և երեկ Սահմանադրական դատարանում կատարվածին` ասաց. «Կուտակային համակարգը կարող է դառնալ հասարակության համբերության կուտակման վերջին սահմանը: Հնարավոր է ամեն ինչ սկսվի դրանից: Գագիկ Հարությունյանը պատմական շանս ունի փրկելու Սերժ Սարգսյանին: Եթե անգամ ՍԴ-ն լավ որոշում ընդունի, քառյակը պետք է չբավարարվի դրանով և շարունակի իր պայքարը»,-կարծում է Եվրոպական հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչը: Արամ Հարությունյանը կրկին ընդդիմադիրներին կոչ արեց չվհատվել երիտասարդ հանրապետականների ասածներից, որովհետև նրանց նպատակը միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելն է, և անգամ, եթե մի հրաշքով Գարեգին Նժդեհը կենդանանա ու Սյունիքում դնի իր թեկնածությունը, հանրապետականները կպաշտպանեն Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը:
Արամ Հարությունյանը խոսելով ՄԱԿ-ի ընդունած բանաձևից և ՀՀ բռնած դիրքից ասաց. «ՀՀ նախագահը նպատակ ունի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»: