Բավ է պառակտվել
24-05-2014 15:38

Նախագահ Սարգսյանը կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը.Ա.Հարությունյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անրադառնալով նոր կառավարության ծրագրին ու  դրա ընդունման ձևին, համոզմունք հայտնեց, որ  նախագահ Սարգսյանը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը: «Սերժ Սարգսյանի 1-ին պարտությունը ընդդիմության ճնշմամբ վարչապետի փոփոխությանը գնալն էր, երբ նա շախմատային լեզվով ասած զոհաբերեց թագուհուն` Տիգրան Սարգսյանին: Երկրորդ պարտությունը՝ ստիպված Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելն էր, որ ԲՀԿ-ին բերի կոալիցիա, բայց դա չհաջողվեց: Իսկ երրորդն այն էր, որ ընդդիմությունը չմասնակցեց կառավարության ծրագրի քվերակությանը», մանրամասեց բանախոսը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը կարծում է, որ ժամանակն է, որ ընդդիմությունը համախմբվի և գործի, քառյակը վաղուց պիտի քառյակ չմնար, այլ ընդլայնվեր: «Ընդդիմությունը պետք է իր հստակ օրակարգը ձևավորի, համախմբի բոլոր համակիր ուժերին և հրավիրի մեծ հանրահավաք: Շատ կարևոր է, որ հիմնական բաղադրիչը դառնա ժողովուրդը, որովհետև հակառակ դեպքում ընդդիմությունը չի կարող լինել ավելի ուժեղ, քանի որ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ավելի շատ սարսափում են ժողովրդից»,-եզրափակեց  Արամ Հարությունյանը: