Բավ է պառակտվել
08-05-2014 17:45

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արձագանքում Ուորլիքի առաջարկին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին արած հայտարարությանն արձագանքել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի պաշտոնական կայքը:
«Չնայած նրան, որ մենք ողջունում ենք հիմքային մակարդակում կարգավիճակի վերաբերյալ նորացված ուշադրությունը, այս ծրագիրը չի համապատասխանում ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալին. հարատև սկզբունք, որի վրա հիմնված է մեր երկիրը և որի վրա վերջին կես դարում ստեղծվել են ավելի քան հարյուր պետություններ։
Օգտագործելով խորապես սադրող և ակնհայտորեն ոչ ճիշտ «օկուպացիա» տերմինը` առաջարկված ծրագիրը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին` Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության զիջումների գնալ` ի պատասխան Ադրբեջանի՝ խիստ ռազմատենչ հեշտությամբ շրջելի խոստումներին:
Այնուհանդերձ, մենք հույս ենք հայտնում, որ ԵԱՀԿ միջնորդության գործունեության վերջնական արդյունքում խաղաղություն կհաստատվի, թեև հիասթափված ենք տվյալ առաջարկում ներկայացված կարգավիճակի և անվտանգության անհամաչափությամբ և անհամբեր սպասում ենք, որ կլինի համապարփակ և ժողովրդավարական հիմք` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հարցում:
ԵԱՀԿ օրակարգի առաջնային հարցերից պետք է լինի, իհարկե, Բաքվի արգելքի հարցը` Լեռնային Ղարաբաղի ամբողջական և անմիջական մասնակցությանը խաղաղ բանակցություններին»,-նշված է Համբարյանի հայտարարության մեջ: