Բավ է պառակտվել
28-03-2014 13:19

Արամ Ա-ն ՄԱԿ-ին առաջարկում է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը

Երեկ երեկոյան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին է զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը, տեղեկացնում է Կաթողիկոսության կայքը:  ՄԱԿ-ի պաշտոնյան Վեհափառին հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված իրավիճակով և հավելել է, որ ինքն այս հարցով հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի, ինչպես նաև՝ ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ։ Արամ Ա. կաթողիկոսը Ֆելթմանին է ներկայացրել Քեսաբում տիրող վիճակն ու ընդգծել է թուրքական գործոնի կարևորությունը։ Նա ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը։ Ֆելթմանը կառուցողական է համարել Վեհափառի առաջարկը, և խոստացել այդ հարցով խորհրդակցություն ունենալ Լախդար Բրահիմիի հետ։