25-06-2014 20:18

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իտալիայի դեսպանին

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 25-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետեւանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:

Նախագահն անդրադարձել է նաեւ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները: