Բավ է պառակտվել
09-09-2014 15:38

Առանց Հայոց ցեղասպանության հարցի լուծման Թուրքիան ապագա չունի.պատգամավոր

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Արևմտահայերի ազգային խորհրդի փոխնախագահ Արագած Ախոյանը նշեց, որ ըստ  փորձագետները՝ Էրդողանն ու Դավութօղլուն ճշմարիտ թուրքական քաղականություն են վարում: «Ամեն դեպքում, Թուրքիայում դրական քայլերը նկատելի են, դա նկատելի է Թուրքիա մեր այցելություններից և այնտեղ կազմակերպող միջոցառումներից: Մենք ամեն տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված համաժողովներ ենք կազմակերպում, որոնց ընթացքում ելույթներ ենք ունենում, քննարկում Թուրքիայի ապագան՝ փաստելով, որ առանց Հայոց ցեղասպանության հարցի լուծման Թուրքիան ապագա չունի: Սրա հետ համաձայն են թուրքական քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ», - մանրամասնեց ԲՀԿ-ական պատգամավորը: Բանախոսը նաև համոզմունք հայտնեց, որ Թուրքիայում արձանագրված փաստերը վկայում են այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի համար չարյաց փոքրագույնն են: