Բավ է պառակտվել
18-01-2016 12:22

Իրանի պատժամիջոցներից դուրս գալը կբարձրացնի ՀՀ-ի դերակատարությունը.Պապյան

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելը Հայաստանի համար լրջագույն հնարավորություններ է բացում, բայց դա չի նշանակում, որ երկիրը կարող է անվերապահորեն օգտվել դրանցից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ ինտենսիվ աշխատանքներ պետք է տանի ինչպես հայկական բիզնեսը, այնպես էլ պետությունը։ «Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու արդյունքում Հայաստանի դերը կմեծանա, քանի որ Իրանի համար դեպի Արևմուտք տանող ամենահարմար ճանապարհը Հայաստանն է»,- նշել է Պապյանը։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի համար, իրենից անկախ, բացառապես բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որից անհրաժեշտ է օգտվել: Ըստ Պապյանի հարկավոր է նաև ուշադրություն դարձնել, Նախիջևանի ճանապարհին, և փորձել միջազգային կառույցների միջեցեվ հասնել դրա շահագործմանը. «Եվ երբ Ադրբեջանը այս դեպքում մերժումով պատասխանի, դա ևս դրական ազդեցեւթյուն կունենա Հայաստանի համար», - եզրափակել է Արա Պապյանը: