Բավ է պառակտվել
10-10-2014 16:01

ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Աստանայում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Աստանայում 2015 թվականի աշնանը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ Մինսկում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում, հաղորդում է ria.ru-ն: «Մենք պայմանավորվել ենք, որ նախագահությունն անցնում է Ղազախստանին, և Աստանայում սեպտեմբեր- հոկտեմբերին մենք կանցկացնենք երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել: «Ամսաթիվը կհստակեցնենք ավելի ուշ»,- ասել է Լուկաշենկոն: 
Բելառուսական belta.by-ի հաղորդմամբ՝ այսօր ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում 15 փաստաթուղթ է ընդունվել: Հիմնական թեմաներն ուղղված են եղել մարդասիրական, անվտանգության ապահովման և այլ ոլորտներում միջկառավարական համագործակցության հետագա զարգացմանը: