Բավ է պառակտվել
22-04-2016 10:59

Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպես էլ չիրագործելով իր խոստումը. ANCA

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրներն ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին (ANCA) տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը` այդպես էլ չիրագործելով իր տված խոստումը։

 Տեղեկությունը ստանալուց հետո ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Օբամայի լռությունը։
«Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Օբամայի ժխտողական կեցվածքը նպաստում է տարածաշրջանում հակահայկական ագրեսիայի ալիքի ընդլայնմանը:

«Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման ներքո Օբամայի անխոհեմ վերաբերմունքը պարարտ հող է հանդիսանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համար հակահայկական վայրագությունների իրագործման համար: Ցավոք, նախագահ Օբամայի թողնելիք ժառանգությունն այս է` Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ լռություն, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ներգրավվածություն և ադրբեջանական ագրեսիայի խրախուսում»,- շարունակել է Արամ Համբարյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան նախագահի պաշտոնում ընտրվելն Օբաման բազմիցս բաց տեքստով խոսել է Հայոց ցեղասպանության պատմական փաստի մասին` խոստանալով ընտրվելու դեպքում ճանաչել ու դատապարտել այն։