Բավ է պառակտվել
11-02-2015 08:55

ՀԱԿ-ը Երևանում մարտի 1-ին երթ կանցկացնի

Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ին ցույց և երթ կանցկացնի: Երևանի քաղաքապետի լիազորված ներկայացուցչի 2015 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաշվի է առնվել ՀԱԿ-ի տեղեկացնումը երթի անցկացման մասին, որն ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի կողմից: Ցույցը տեղի կունենա 2015 թվականի մարտի 1-ին՝ 12.00-ից մինչև 22.00, իսկ 17.00 տեղի կունենա երթ Խաղաղության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց –Խաղաղության հրապարակ երթուղիով: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի մարտի 1-ին ՀԱԿ-ը խոշոր ցույցեր է անցկացնում ի հիշատակ 2008 թվականի իրադարձությունների: