25-01-2016 09:54

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն մարտի 1-ին հանրահավաք և երթ կանցկացնեն

ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն մարտի 1-ին հանրահավաք և երթ կանցկացնեն: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀԱԿ-ի լրատվական ծառայությունը։ ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Վարչությունը լսել է նաև Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին: