Բավ է պառակտվել
19-04-2014 10:54

Malaysia Airlines-ի սև արկղերի որոնման աշխատանքներն կավարտվեն 5-7 օրվա ընթացքում

՛՛Ռեյթեր՛՛ գործակալությունը հայտնում է, որ Malaysia Airlines-ի օդանավի սեւ արկղերի Bluefin-21 սարքով որոնման ստորջրյա փուլը կավարտվի առաջիկա 5-7 օրվա ընթացքում: Նման հայտարարություն են արել սարքի վերջին սուզումից ստացված տվյալների հիման վրա։ Նախօրեին Մալայզիայի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Հիշամուդին Հուսեյնը պատմել էր, որ Bluefin-21-ով արված լուսանկարները շատ պարզ են, դրանցում հստակ կարելի է տեսնել հատակը։ Ավելի վաղ Straits Times թերթը գրել էր, որ այս հանգստյան օրերին անհետացած օդանավի սեւ արկղերը փնտրելու են 4,5 կմ խորությունում: Նախորդ որոնումները դադարեցվել էին, երբ անվտանգության մեխանիզմը մեխանիկորեն Bluefin-21-ը ջրի մակերեւույթ էր վերադարձրել, երբ սարքը հասել էր 4,5 կմ խորության: Այժմ այն դրվել է ռեկորդային խորության վրա` 4695 մ, նշում է հրատարակությունը, փոխանցում է ՛՛ՌԻԱ Նովոստին՛՛: