Բավ է պառակտվել
03-06-2014 11:02

Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կարիք չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի ներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուելսում կայանալիք գագաթնաժողովի օրակարգում: Մերկելը հայտարարել է երկուշաբթի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Նման անհրաժեշտություն չկա», - ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ Վրաստանն անվանելով «լավ գործընկեր» ՆԱՏՕ-ի և Եվրամիության տարբեր առաքելությունների անցկացման գործում: Կանցլերի կարծիքով՝ վրացական կողմը հաջողություններ է գրանցում «դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին»:

Գարիբաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին իր երկիրը մտադիր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ հաջող համագործակցության օրինակ ցույց տալ:

Գարիբաշվիլին նաև կոչ է արել Կիևի իշխանություններին՝ Մոսկվայի հետ անհապաղ երկխոսություն հաստատել: