Բավ է պառակտվել
26-02-2014 20:36

ՆԱՏՕ-ն հարգում է ուկրաինացիների ինքնիշխան ընտրությունը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում պաշտպանության նախարարների ժողովների շրջանի բացումից առաջ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է ուկրաինացիների ինքնիշխան ընտրությունը:
«Մենք հարկ ենք համարում ընդունել այն, որ բոլոր ազգերը հարգում են Ուկրաինայի ինքիշխանությունն, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, և սա ազդանշան է, որը ՆԱՏՕ-ն ուղղել է բոլոր նրանց, ում դա վերաբերում է»,- հայտարարել է Ռասմուսենը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցությանը, ապա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ դա ուկրաինական ղեկավարության առաջնահերթությունը չէ:
«Այսպես, ուկրաինացիները պետք է իրենք որոշեն»,- նշել է ՆԱՏՕ-ի առաջնորդը և հավելել, որ այս միությունը «դեռ պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունն ու վաղը Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ կկայանա, որտեղ բարձր մակարդակում կշարունակվի երկխոսությունն Ուկրաինայի վերաբերյալ»: