Բավ է պառակտվել
05-05-2014 14:22

«Նոր նշանակված նախարարները վարպետ ավազակներ են»Ա. Բախշյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է, իսկ նոր նշանակված նախարարները վարպետ ավազակներ են: «Նախարարների մեջ ամենալավն այս պահին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Եթե Աշոտյանը մի կողմ դներ կուսակցական գործունեությունը և ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա շատ լավ նախարար կլիներ, իսկ բոլորի մեջ ամենալավն էլ ինքն է»,-ասաց Անահիտ բախշայննն ու հայտատարերց, որ նոր նախարարները բոլոր այն վարպետ ավազակներն են, որոնք տարբեր տեղերում մեծ գումարներ դիզեցին եկան որ նորից դիզեն: «Ժառանգության» ներկայացուցիչը չխուսափեց նաև անուններ տալուց. «Գագիկ Խաչատրյան, որին ոնց որ գառների վրա գայլ նշանակեին, Երվանդ Զախարյան: Կարող է լավ կառավարիչներ են, բայց նաեւ շատ անազնիվ մարդիկ են, իսկ իշխանությունը վերարտադրվելու համար այսպիսի պահանջարկ կա: Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, ապա օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է: Հուսանք` ամեն ինչ լավ կլինի»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը: