03-10-2013 16:30

Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներումը

Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Որոշումն ընդունվեց 102 կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:

Ըստ արդարադատության նախարարի՝ անմիջապես ազատ կարձակվեն 400-500 ազատազրկվածներ։

Համաներման գործընթացը տևելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը: Նախարարի խոսքով, առաջին հերթին դա կառնչվի այն դատապարտյալներին, որոնք պետք է ազատ արձակվեն, ապա մյուսներին, որոնց պատժաժամկետը կրճատվելու է 6 ամսով: