12-08-2014 12:19

ԱՄՆ ոգևորված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից

Միացյալ Նահանգներին ոգևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ երկու երկրի նախագահները հաստատել են իրենց պարտավորությունները երկխոսության շարունակության և խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

«Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը տեղի է ունեցել Սոչիում օգոստոսի 10-ին: