Բավ է պառակտվել
16-09-2014 08:51

1974 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ում իշխանության նկատմամբ վստահության մակարդակը ամենացածրն է.Gallup

Հարցման ենթարկված ամերիկացիների միայն 43 տոկոսն է վստահում ամերիկյան կառավարությանը: Դա վստահության ամենացածր մակարդակն է 1974 թվականից ի վեր, երբ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոթերգեյթի սկանդալից հետո: Այս մասին են վկայում Gallup-ի կողմից անցկացված հարցման արդյունքները՝ փոխանցում է RIA Novosti-ն: ԱՄՆ օրենսդրական իշխանություններին վստահում են ավելի քիչ թվով պատասխանողներ՝ ընդամենը 28 տոկոսը: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 4-7-ը: Հարցմանը մասնակցել է 1017 ամերիկացի: Gallup-ը իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ ԱՄՆ բնակիչների վստահության մակարդակի նման հետազոտություններ անցկացնում է 1972 թվականից: