Բավ է պառակտվել
15-09-2014 18:12

Հայաստանում և Ադրբեջանում դեսպանների հարցը ԱՄՆ Սենատը կքննարկի երկու օրից

Սեպտեմբերի  17-ի լսումների ընթացքում, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանում և  Ադրբեջանում նոր դեսպանների հարցը: Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար: Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաև նշել է, որ Ռիչարդ Միլզի թեկնածության առաջադրումը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին ծանոթացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին` կապված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և խորացման հետ: Հանձնախումբը կոչ է արել կապվել սենատորների հետ, որպեսզի նրանք հանգամանորեն քննարկեն Սեկուտայի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:Սեպտեմբերի  17-ի լսումների ընթացքում, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանում և  Ադրբեջանում նոր դեսպանների հարցը: Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար: Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաև նշել է, որ Ռիչարդ Միլզի թեկնածության առաջադրումը հնարավորություն է տալիս Հանձնաժողովին ծանոթացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին` կապված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և խորացման հետ: Հանձնախումբը կոչ է արել կապվել սենատորների հետ, որպեսզի նրանք հանգամանորեն քննարկեն Սեկուտայի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում: