11-09-2014 09:54

ԱՄՆ ևս 475 ռազմական խորհրդականներ կուղարկի Իրաք

ԱՄՆ-ն ևս 475 ռազմական խորհրդականներ կուղարկի Իրաք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է gazeta.ru-ն:
Ռազմական փորձագետները պետք է օգնեն պատրաստել Իրաքի բանակը և համակարգել ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ն չի մտցնելու զորքեր Իրաք «Իսլամական պետության» հետ պայքարի համար:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար է տրամադրել Իրաքին՝ որպես ռազմական օգնություն: