Բավ է պառակտվել
19-11-2014 08:43

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ն կարող է խստացնել

Ազդեցիկ սենատոր-դեմոկրատ Բենջամին Կարդինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը, եթե Մոսկվան չկատարի իր միջազգային պարտավորությունները: «Միանգամայն ակնհայտ է, որ Կոնգրեսը պատժամիջոցներն էլ ավելի խստացնելու կոչ անող որոշակի բանաձեւ կընդունի, եթե Ուկրաինայի շուրջ իրադրությունը նախկինի պես սրվի», - օրենսդիրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ «Կոնգրեսն ամենալուրջ կերպով աջակցում է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի շատ խիստ գործողություններին», - ասել է նա։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արհամարհում է Արեւմուտքի պատժամիջոցները։