02-04-2014 08:58

Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու նոր օրենք է ընդունվել ԱՄՆ-ի կոնգրեսում

ԱՄՆ-ի բարկությունը չի անցնում և ինչպես Deutsche Welle-ն է գրում Կոնգրեսը Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հետ կապ ունեցող մարդկանց դեմ պատժամիջոցներ սահմանելու օրենք է ընդունել: Ձայների մեծամասնությամբ փաստաթղթին աջակցել է Ներկայացուցիչների պալատը։ Օրենքին կողմ է քվեարկել 378 կոնգրեսական, դեմ՝ 34-ը։ Այժմ օրենքը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Փաստաթղթի ընդունման դեպքում Կիևը ամերիկյան կողմից կստանա 1 մլրդ դոլար։