Բավ է պառակտվել
10-05-2014 11:56

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական համագործակցությունը շարունակվում է. Վիկտորիա Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական համագործակցությունը շարունակվում է.գրում է ՙՌիա Նովոստի՚ լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կրճատել է Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական և ռազմական համագործակցությունը, սակայն ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, ինչ վերաբերում է Իրանին, Սիրիային, զինաթափման ոլորտում երկկողմ պարտավորություններին, ապա շփումները պահպանվելու են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո կիրառել են պատժամիջոցներ: ԱՄՆ-ն սառեցրել էր Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում բանակցությունները: