Բավ է պառակտվել
13-06-2014 12:15

ԱՄՆ դեսպանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից տեղեկություն չունի

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը տեղեկություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

՛՛Ես ոչ մի տեղեկություն չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, սակայն կարծում եմ, որ հանդիպումը չափազանց կարեւոր կլինի՛՛,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է դեսպանը:

Անհանգստություն հայտնելով վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ՝ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործադրում են բոլոր ջանքերը՝ իրավիճակը մեղմելու համար: ՛՛Մենք հավատում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճակատային գծում լարվածության թոթափման քայլեր կձեռնարկեն՛՛:

Հիշեցնենք, որ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը վերջերս հնչեցրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: