Բավ է պառակտվել
18-04-2017 11:09

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանականները Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը ճանաչող բանաձև են ընդունել:
Ինչպես հայտնում է « Armenian Weekly» պարբերականը, պառլամենտի խոսնակ Նիկոլաս Մատիելոն հայտնել է, որ բանաձևերն ընդունվել են միաձայն, և ընթերցել է փաստաթղթերի ընդունմանը նպաստած պատգամավորների անունները:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: