27-11-2013 13:41

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը: