Բավ է պառակտվել
15-04-2015 12:32

ԱՄՆ-ի մոլեռանդ հակառուսաստանյան պրոպագանդան ողջ աշխարհի համար սպառնալիք է ներկայացնում

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը իր կարծիքն է հայտնել այն վերբերյալ, որ ԱՄՆ-ի մոլեռանդ ռազմական հակառուսաստանյան պրոպագանդան, որով հեղեվել է համաշխարհային մամուլը, իրական սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար: Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ-ում խելագարվում են, և դա վերջապես հասկացել են Ֆրանսիայում և Գերմանիայում, որտեղ այժմ ամեն ձևով ջանում են խուսափել պատերազմից: Նա հիշեցրել է, որ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Քոնդոլիզա Ռայսը բազմիցս հայտարարել է ամերիկացիներին, թե Սադամ Հուսեյնը սպառնում է ամերիկյան քաղաքակներին միջուկային սնկով: Մինևնույն ժամանակ նա գրում է, որ տվյալ սպառնալիքը այդպես էլ չի իրականացվել: Քրեյգը նշում է, որ ներկայումս խաղաղ ամերիկյան քաղաքակները հայտնվել են իրական չարիքի սպառնալիքի տակ, իսկ վտանգը բխում է հենց Սպիտակ տնից, որը զբաղվում է Ռուսաստանին և երկրի ղեկավարությանը որպես հրեշ ներկայացնելու քրտնաջան աշխատանքով: Փորձագետը գրում է, որ պրոպագանդն այնքան «չմտածված էր և ստով լցված», որ ակնհայտ է դառնում, թե ով էր հանդիսանում «ռազմական տենդի տարածմամբ»: «Այսպես կոչված առաջադեմ մամուլը վերածվել է պրոպագանդայի նախարարության», - ընդգծում է վերլուծաբանը: Նա նկատում է, որ նմանատիպ տեղեկատվական հաղորդագրություններով ողողվում է նաև բրիտանական մամուլը, և երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը արդեն հասցրել է Ռուսաստանին Եվրոպայի համար «իրական և անմիջական սպառնալիք» անվանել: «Այն փաստը, որ նման ակնհայտ սուտը կարող է բխել բարձրաստիճան պաշտոնյաներից առանց որևէ ապացույցների և խղճի խայթի, պետք է Ձեզ մահու չափ սարսափեցնի: Մենք բարձրատիճան պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից ճշմարտության և մարդկային կյանքի հանդեպ բացարձակ անարգանքի ականատեսներն ենք», - գրում է Ռոբերթսը: Քաղաքագետի խոսքով` ծախու մամուլի կողմից տարածվողվաշինգտոնյան պրոպագանդան «մարդկության պատմության մեջ ամենաանպատասխանատու քայլն է հանդիսանում»: Սակայն, ինչպես նշում է քաղաքագետը, «Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները վերջապես հասկացել են, որ ԱՄՆ-ում խելագարվել են» և ամեն գնով փորձում են թույլ չտալ Վաշինգտոնին պատերազմ սկսել: