Բավ է պառակտվել
21-01-2017 15:56

«Ելք » դաշինքը նպատակ ունի համագործակցել հայկական կուսակցություններից մեկի հետ

«Ելք » դաշինքը չի բացառում համագործակցությունը « Ժառանգություն» կուսակցության հետ: Այս մասին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայտարարել է « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ակնկալում ենք համագործակցության վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության դրական պատասխանը: Ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր ճանապարհը՝ հետևելով մեր կողմից մշակված մարտավարությանը, և կգտնենք համագործակցության ընդհանուր եզրեր»,- շաբաթ օրը դաշինքի առաջին համագումարին, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Փաշինյանը:
Պատասխանելով նախընտրական քարոզարշավի յուրահատկությունների վերաբերյալ հարցին Փաշինյանը նշել է, որ այսօրվա դրությամբ մշակված են միայն փաստաթղթի ընդհանուր կետերը:
« Մոտ ժամանակներս մենք ավելի մանրակրկիտ ծրագիր կկազմենք, որում էլ արտացոլված կլինի մյուս քաղաքական կուսակցություններից մեր հիմնական տարբերությունը»,- ասել է Փաշինյանը:
«Ելք » դաշինքը , որն իր մեջ միավորում է « Լուսավոր Հայաստան », «Հանրապետություն » և « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, մտադիր է 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՝ «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ » կարգախոսով:
Դաշինքի նախընտրակա ծրագրի հիմնական կետերը իրենց մեջ ներառում են Հայաստանի զարգացումը և վերածումը բարձրտեխնոլոգիական (ռազմա-արդյունաբերական) երկրի, ինչպես նաև եվրոպական մոդելի իրավական, սոցիալական և դեմոկրատական պետության՝ առանց հայկական ազգային շահերին վնասելու: