09-01-2014 11:23

ՀՀ նախկին ոստիկանապետը կմնա Հայաստանում

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան օրերս մեկնել էր ԱՄՆ: Լուրերի համաձայն   առաջիկայում նա ԱՄՆ պատրաստվում է տեղափոխվել բնակություն հաստատելու եւ բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով։

 «Ժամանակի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը» «Ես չեմ պատրաստվում ՀՀ-ից ոչ մի տեղ գնալ։ Դրանում հաստատ համոզված եղեք։ Չգիտեմ, թե այդ լուրերը ում իմպրովիզացիաներն են, չեմ հասկանում, բայց դրանք սուտ են»,- ասաց նա՝ հավելելով. «Գործով էի գնացել, խնդիրներ կային, ստիպված անպայման պետք է գնայի։ Մի քանի օրով գնացել, հետ եմ եկել, ուրիշ բան չկա։ Ես ի՞նչ կապ ունեմ Ամերիկայի հետ, էսա իմ երկիրը, ես էստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ»»