Բավ է պառակտվել
16-05-2014 17:24

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանում դժվարություններ կառաջացնի.վրացագետ

Հունիսի 27-ին Վրաստանը կստորագրի  Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ առաջիկայում նախատեսվում է նաև ստորագրել մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիր: Արդյո՞ք երկու տարբեր, հակառակ և բևեռացված անկյուններում հայտնվելը, կխարխլի դարավոր բարեկամ ազգերի հարաբերությունները: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ  սանալու ակնկալիքով gisher.news-ի թղթակիցը զրուցեց վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ: «Որքան էլ կանխատեսումներ անեն թե կարող են հայ-վրացական հարաբերությունները սրվեն կամ մտնեն նոր շրջափուլ, կարծում եմ սա քիչ է հավանական: Այլ հարց է եթե սա դիտարկենք տնտեսական տեսանկյունից: Միանշանակ, առևտրատնտեսական հարաբերություններում  փոփոխություններ կլինեն, քանզի տարբեր տիույթներում են գործելու»,-վստահություն հայտնեց վրացագետն ու հավելեց. «Վստահ եմ, որ երկկողմանի ջանքեր կգործադրվեն, ակնկալվող բարդույթյունները մինիմալի հասցնելու համար»: Փորձագետը նաև հույս հայտնեց, որ լուրջ տնետեսական տեղաշարժեր չեն լինի: Ալիկ Էրոյանացը միարժամանակ նշեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանի ներքին հարթակներում ևս դժվարություններ կառաջացնի, քանի որ այդ ժամանակ Վրաստանն  անցնում են նոր ստանադարտներով աշխատելու համակարգի: «Հարկ է նշել, որ Ասոցացման համաձայնագիրը կխթանի  եվրոպական շուկայի  անարգելք ներթափանցմանը, ինչը կարող է տեղական արտադրության համար լուրջ խնդիրներ աջառաջացնել»,- ասաց վրացագետը: Եզրափակելով խոսքը Ալիկ Էրոյանցն ընդգծեց հարաբերություններում սպասվող փոփոխություններն այլ բնույթ կկրեին, եթե համաձայանագիրը ստորագրվեր նախկին իշխանությունների հետ. «Գործող իշխանությունը փորձում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել բոլորի հետ, նույնիսկ հաշտեցման եզրեր է փնտրում ՌԴ-ի հետ, սա տեսնելով չեմ կարծում, որ արդեն իսկ լավ հարբերություններն այս համաձայնագրի ստորագրումից հետո շրջվեն»:

Տաթև Առաքելյան