08-09-2014 16:49

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտություն կա

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նշվել է Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:
Նանշել է, որ այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին «ծանոթացել է գործընթացին և դիտարկել նոր քայլերի հնարավորությունը»:
Հայտնի է դարձել, որ նոյեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այդ հանդիպումը նախապատրաստելու համար մինչև այս ամսվա վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ներկա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործում է 1994-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը: