Բավ է պառակտվել
08-08-2014 18:18

Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը կկայանա վաղը

Վաղը Ռուաստանի Սոչի քաղաքում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիևի հետ զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարեւոր հարցերը, համաձայնեցնել համատեղ քայլերը՝ հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման վերաբերյալ, առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների և միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտներում:
Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական և մարդասիրական փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին, ասված է հաղորդագրությունում: