Բավ է պառակտվել
14-04-2016 12:21

Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ստամբուլում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տևել է 45 րոպե, այն ԶԼՄ-ների համար փակ է եղել:

Նշվում է, որ Ալիևը և Էրդողանը ընդգծել են երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, ինչպես նաև վստահություն հայտնել, որ երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ընդլայնվելու է:

Էրդողանը և Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը: