Բավ է պառակտվել
21-01-2016 12:09

Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։ Ընդգծվել է միջազգային մակարդակի միջոցառումներին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցության կարևորությունը։
Ընդգծվել է բարձր մակարդակով պարբերական հանդիպումների կարևորությունը՝ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։ 
Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ։