Բավ է պառակտվել
31-05-2014 13:14

ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են Ալիևի հետ

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Պյեր Անդրեին (ֆրանսիացի նոր համանախագահ, որն իր լիազորությունների կատարմանը կանցնի մոտ ժամանակներս) և ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է APA-ն: Հանդիպմանը զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի եւ դրա հեռանկարների վերաբերյալ: