23-06-2014 17:34

ԼՂ հակամարտության հարցը քննարկել են Պուտինն ու Ալիևը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ խաղաղ լուծում գտնելու հարցում օժանդակելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պետության ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության կարևորությունն ու խոսել են դրա հետագա զարգացման մասին։