Բավ է պառակտվել
27-08-2014 14:17

Ադրբեջանը ցույց տվեց իր անարդյունավետ մոտեցումը, կոնֆլիկտի բանակացային գործընթացի ժամանակ.Մարկարով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը և Ադրբեջանի վերջին դիվերսիոն-հետախուզական գործողություններին նշեց. «Ադրբեջանը ցույց տվեց այն ոչ արդյունավետ մոտեցումը, որն ունի կոնֆլիկտի ամբողջ հետպատերազմական բանակացային գործընթացի ժամանակ»: Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ն ցույց է տվել, որ բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում: «Ադրբեջանն էլ ցույց տվեց, որ չի ցանկանում կոնֆլիկտը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց նա: