06-10-2014 13:31

Կա որոշակի հավանականություն, որ Հայաստանը կմիավորվի ԵՏՄ-ին. քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթքացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը համոզմունք հանտնեց, որ քաղաքական դաշտում ընդհանուր առմամբ թեժությունը պետք է պայմանավորված լինի այն դերակատարումով, որն ունի այս կամ այն քաղաքական ուժը: «Աշունը թեժ դարձնելու համար ես առայժմ վստահ չեմ , թե որքան են ոչ իշխանական ուժերի գործողությունները համապատասխանում թեժ աշնան մասին նրանց հայտարարություններին»: Ըստ Պարոն Մարկարովի՝ բոլոր քաղաքական ուժերը որպես թիրախ ունեն առաջիկա ընտրությունները: «Նրանք փորձում են տեսնել, թե ինչ ներուժով կարող են հանդես գալ առաջիկա ընտրություններին»,- ասաց մասնագետը: Խոսելով հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքին՝ քաղաքագետը նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ են շատ ավելի լայն ռեսուրսներ, քան թե այն ամենը, ինչ հիմա իրականացվում է եռյակի կողմից. «Խնդիրը կայանալու է նրանում, որ հնարավոր է լինելու եզրակացություն անել՝ ելնելով զուտ մարդկանց քանակից: Դա հետաքրքրելու է իշխանությանը և ընդդիմությանը»:
Անրադառնալով Մինսկում կայանալիք գագաթաժողովին, Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ կա որոշակի հավանականություն, թե ընթացքը կբերի նրան, որ Հայաստանը միավորվի ԵՏՄ-ին ու հունվարից սկսած գործառնության մեջ կդրվեն այն փաստաթղթերը, որոնք վերաբերվում են Հայաստանին: