Բավ է պառակտվել
16-10-2014 14:33

Ադրբեջանը մտադիր չէ ԵՏՄ-ին անդամակցել, նրան ոչ ոք նման բան չի առաջարկել.քաղաքագետ

«Սովորաբար սահմանին տեղի ունեցող իրադարձությունները կապված են բանակցային գործընթացի հետ»,-այսօր հրավիրված ամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում նկատվող սահմանային լարվածությանը, նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է մեծ խաղաղության համաձայնագրի շրջանակներում արված առաջարկներին, քաղաքագետն ասաց, որ որևէ հեռանկար այդ հարցի կարգավորման մեջ չկա: «Ամեն անգամ Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, այնուհետև ստանում է «ատամներին»: Վ որ վերջին քսանհինգ տարու , Ալիևը «ստանում է» Ղարաբաղը, իսկ Հայաստանը «կորցնում է» »,-մանրամասնեց փորձագետն ու ավելացրեց, որ Ադրբեջանը մտադրություն չունի ԵՏՄ-ին անդամակցել, ու բացի այդ, նրան ոչ ոք նման բան չի առաջարկել:

Անդրադառնալով Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե փոխզիջումներ են եղել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու հարցում, բանախոսն ասաց, որ իրականում նման բան չկա: «Այդ հայտարարությունը Ղազախստանի և Մոսկվայի հարաբերությունների հետ էր կապված: Բոլորին պարզ է, թե ինչ սահմաններով է Հայաստանը միանում Մաքսային միությանը և հասկանալի է, որ Ղարաբաղի հետ կապված ոչ մի խնդիր չկա»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև հնարավոր մաքսակետ լինելու հավանականությանը, ապա նա ասաց. «Հիմա էլ կա մաքսակետ և ի՞նչ: Իրական գործող մաքսակետ չի կարող լինել և լուրջ չէ պատկերացնել, որ ղազախը, ռուսը կարող են այդ մաքսակետում վերահսկողություն իրականացնել»: