Բավ է պառակտվել
02-07-2014 14:06

«ՀՀ-ում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո».Ա.Արզումանյան

Այսօր հրավիրված ամուլի ասուլիս ընթացքում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Քառյակի առաջ քաշած 12 կետերը պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում. «Դրանք հայ ժողովրդի ցանկացած հատվածի ընդհանրական պահանջներից են»,- ասաց նա: Բանախոսն ընդգծեց, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերում կան այնպիսիք, որոնք հայտարարում են, որ երկրում լիարժեք իշխանափոխություն է անհրաժեշտ. «Իսկ թե որքանով են այդ պահանջները համահունչ այդ հայտարարությանը, դատողություններ արեք ինքներդ»,-մանրամասնեց նա: 
Քննարկման ժամանակ անրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, հնչած հայտարարությունները, պատգամավորը նշեց. «Հայաստանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո»: Շարունակելով միտքն ընդգծեց. «Առաջ է քաշում խնդիրներ, որոնք իր օրոք են իրականացվել»: