Բավ է պառակտվել
15-09-2015 10:36

Լուկաշենկոն հրապարակել է իր համեստ եկամուտները

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 11-ին նշանակված ընտրությունների նախաշեմին հրապարակել է տվյալներ թեկնածուների եկամուտների մասին։ Համաձայն այդ տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամենևին էլ հարուստ չէ։ Եկամուտների մասին հայտարարագրում Լուկաշենկոն նշել է միայն նախագահական աշխատավարձը՝ ամսական մոտ 46 մլն բելառուսական ռուբլի (մոտ 4500 դոլար)։ Այլ եկամուտներ Բելառուսի գործող նախագահը պաշտոնապես չունի։ Նախագահի աշխատավարձը տասնապատիկ գերազանցում է բելառուսցիների միջին վիճակագրական աշխատավարձը։ ԿԸՀ-ն հրապարակել է նրա պաշտոնական կնոջ՝ Գալինա Ռոդիոնովնայի եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ գավառում ապրող կնոջ ամսական եկամուտը կազմում է մոտ 800 դոլար։ Նրան է պատկանում տունը, որ գտնվում է Շկլով շրջկենտրոնում, ինչպես նաև Շկլովի կարագի գործարանի 56 բաժնետոմս։ Լուկաշենկոյի ավագ որդիները ԿԸՀ-ի առջև հաշվետվություն չեն ներկայացրել։