՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 18-ին, բողոքի ակցիա է անցկացնելու ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Այս մասիննշված է նախաձեռնության ֆեյբուքյան էջում:
՛՛ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաեւ Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:
Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց՛՛,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 18-ի կայանալիք միջոցառման մասին թիմը հայտարարել էր ապրիլի 12-ին, սակայն չէր նշել, թե կոնկրետ որտեղ եւ ինչ է լինելու: