13-02-2014 12:24

Կառավարությունը 16 մլն 705 հազար դրամ է հատկացրել ԱԳՆ-ԻՆ

Այսօր, ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում ընդունվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 16 մլն 705 հազար դրամ:
Գումարը տրամադրվելու է սիրիահայերին օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված գումարների փոխարեն: